Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)
Թեստ. կոնֆլիկտային անհատականություն
Դուք ընդամենը ուզում էիք ապացուցել, որ իրավացի եք... Ու էլի այդ տանջալի լռությունն ու դատարկությունն է ձեզ ուղեկից։ Միգուցե հենց դու՞ք եք դրանում մեղավոր։ Առաջարկում ենք պատասխանել ստորև ներկայացվող հարցերին և գնահատել ձեր կոնֆլիկտայնության չափի զգացողության աստիճանը։
Յուրաքանչյուր հարցի համար ընտրե՛ք ձեր խառնվածքին համապատասխանող երեք պատասխաններից մեկը եվ նշեք այն "+" նշանով:
1. Հասարակական տրանսպորտում վեճ է ծագել։ Ինչպե՞ս կպահեք Ձեզ։
Ա. Չեմ խառնվի վիճաբանությանը։
Բ. Կմիջամտեմ և կպաշտպանեմ նրա շահերը, ով իրավացի է։
Գ. Կմիջամտեմ և կպնդեմ իմ տաnբերակը։
2. Ժողովի ժամանակ Դուք քննադատում եք ղեկավարությանն իր թույլ տված սխալների համար։
Ա. Ո՛չ։
Բ. Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ հարաբերությունների մեջ եմ ղեկավարության հետ։
Գ. Միշտ քննադատում եմ սխալների համար։
3. Ձեր անմիջական ղեկավարը աշխատանքային ծրագիր է առաջարկում, որն, ըստ Ձեզ, սխալ է:։ Դուք կառաջարկեք Ձեր ծրագիրը, որը Ձեր կարծիքով ավելի լավն է։
Ա. Այո՛, եթե ինձ սատարողներ լինեն։
Բ. Բնականաբար կփորձեմ առաջ տանել իմ ծրագիրը։
Գ. Կլռեմ` վախենալով անախորժություններից։
4. Սիրու՞մ եք վիճել գործընկերների և մտերիմների հետ։
Ա. Միայն նրանց հետ, ովքեր նեղացկոտ չեն և այն պայմանով, որ վեճը հարաբերությունները չի փչացնի։
Բ. Այո, բայց միայն սկզբունքային հարցերում։
Գ. Ցանկացած առիթով բոլորի հետ վիճում եմ։
5. Ինչպե՞ս կվարվեք, եթե խանութում ինչ-որ մեկը փորձի հերթը խախտել։
Ա. Կփորձեմ ինքս էլ հերթը խախտել։
Բ. Կլռեմ։
Գ. Կհայտնեմ դժգոհությունս։
6. Ինչպե՞ս կվարվեք, եթե որևէ վիճելի հարցում Ձեր կարծիքը որոշիչ պետք է լինի։
Ա. Կարտահայտվեմ հարցի դրական և բացասական կողմերի մասին։
Բ. Կառանձնացնեմ հարցի դրական կողմերը և կառաջարկեմ մի անգամ էլ մտածել դրանց շուրջ։
Գ. Կքննադատեմ գաղափարը։
7. Ձեր ամուսինը (կինը) անդադար Ձեզ մեղադրում է անմիտ ծախսեր անելու համար, իսկ ինքը գնել է շատ թանկարժեք և ըստ Ձեզ՝ անպետք մի իր։ Ինչպե՞ս կվերաբերեք այդ երևույթին։
Ա. Հավանություն կտամ այդ գնումին, եթե այն նրան իսկապես հաճույք է պատճառում։
Բ. Կասեմ, որ անճաշակ գնում է կատարել։
Գ. Կվիճեմ դրամն անմիտ մսխելու համար։
8. Հանդիպել եք ծխող դեռահասների. ինչպե՞ս կպահեք Ձեզ։
Ա. Չնկատելու կտամ և կանցնեմ (ինչի՞ս է պետք օտար երեխաների համար տրամադրությունս փչացնեմ)։
Բ. Նրանց դիտողություն կանեմ։
Գ. Խիստ կնախատեմ երեխաներին։
9. Ինչպե՞ս կվարվեք, եթե մատուցողը փորձի Ձեզ խաբել։
Ա. Թեյադրամ չեմ տա։
Բ. Կխնդրեմ, որ իմ ներկայությամբ ևս մեկ անգամ հաշվի։
Գ. Աղմուկ կբարձրացնեմ։
10.Հանգստյան տանը Ձեզ վատ են սպասարկում։
Ա. Իմ դժգոհությունները կներկայացնեմ հանգստյան տան ղեկավարությանը։
Բ. Կպահանջեմ պատժել մեղավորներին։
Գ. Իմ զայրույթը կթափեմ տեխնիկական աշխատողների վրա (հավաքարար, մատուցող և այլն)։
11.Եթե երեխայի հետ վիճաբանելիս համոզված եք, որ նա իրավացի է, կընդունե՞ք Ձեր սխալը։
Ա. Ոչ մի դեպքում։
Բ. Կարծում եմ՝ այո՛։
Գ. Էլ ի՞նչ ծնող, որ երեխայի մոտ իր սխալն ընդունի։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Հաշվեք միավորները. յուրաքանչյուր «Ա» պատասխանի համար վաստակում եք 4 միավոր, «Բ» պատասխանի համար՝ 2, իսկ «Գ»-ի համար` 0 միավոր։
30–44 միավոր
Դուք նրբանկատ մարդ եք, կոնֆլիկտներ չեք սիրում, խուսափում եք ծայրահեղ իրավիճակներից և փորձում դուր գալ շրջապատի մարդկանց։ Բայց կարելի՞ է, արդյոք, դուր գալ բոլորին։
15–29 միավոր
Դուք համառորեն պնդում եք Ձեր տեսակետը՝ անկախ ծառայողական կամ անձնական հարաբերություններից։ Դուք այնքան էլ հարմար մարդ չեք։ Ձեզ ավելի շատ հարգում, քան սիրում են։
10–14 միավոր
Դուք ինքներդ եք կոնֆլիկտներ ստեղծում և վիճելու առիթ եք փնտրում։ Սիրում եք քննադատել և դիմացիններին պարտադրել Ձեր կարծիքը։ Շրջապատի հետ կոնֆլիկտ ունենալու դեպքում մեղավորությունը Ձեր մեջ փնտրեք:
Կարդացեք նաև
Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...
Հոգեբանական բնույթի հոդվածաշար հույզերի ու ապրումների, անհանգստությունների ու տագնապների վերաբերյալ։ Հոգեկան Առողջությանը նվիրված հոդվածների այս շարքում Դուք հնարավորություն կուենանաք գտնելու Ձեզ հուզող...
Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...
Եթե երբևէ չեք օգտվել երևանյան հասարակական տրանսպորտից, ապա վստա՛հ եղեք, որ Դուք չեք ճանաչում «իսկական» երևանցիներին։ Ինչ անակնկալներ ասես, որ չեն սպասում Ձեզ քաղաքային տրանսպորտում...
Աշխատանքային օրը մոտեցել է ավարտին։ Վերջին հաճախորդն արդեն դուրս է եկել ձեր դեղատնից։ Վերջապես կարելի է խալաթը հանել և հանգստանալ։ Բայց, ցավոք, դրա ժամանակը չունեք, քանի որ տանը շատ գործեր ունեք անելու...
Վիտամին P (բիոֆլավոնոիդների խումբ): Սա նյութերի մի խումբ է, որը մեր օրերում այլևս չի ընկալվում որպես վիտամին, քանի որ օրգանիզմը կարող է այն ինքնուրույն արտադրել...
Թույների օգտագործման պատմությունը թերևս կրիմինալիստիկայի պատմության ամենահետաքրքիր, բայց և այնպես ամենամութ էջերից մեկն է։ Թունավորման միջոցով սպանություն գործելու համար պետք է ունենալ...
Եղբա´յր իմ, թշնամի՞ս ես արդյոք... Կենդանական աշխարհում բազմիցս կարելի է հանդիպել այնպիսի դեպքերի, երբ «արյունակցական» կապեր ունեցող կենդանիները միմյանց հետ սեռական հարաբերությունների մեջ են մտնում...
Նման դիտողութուն շատ հաճախ անում են թանգարանների հսկիչները համառ և հետաքրքրասեր այցելուներին։ Բայց նույնիսկ ամենախիստ հսկիչը չի հանդգնի նման դիտողություն անել` տեսնելով ձեր նուրբ, խնամված, գեղեցիկ, ասես արվեստի գլուխգործոց ձեռքերը...
Ու այդ ի՞նչ մոլուցք է հիվանդների օրգանիզմում խելքներիդ փչածը թողնել... Վիրահատարանում աշխատանքային եռուզեռ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն